ՎԱՀԱԳՆԱՁՈՐ
ՆՈՐ «ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ»

Բոլշևիկյան ապստամբություն, պայքար թուրքական բռնապետության դեմ, ռազմական նշանակություն ունեցող կամուրջ և կայարան. մտածում եք՝ այս ամենի մասին կարող եք լսել միայն թանգարաններում կամ գրքերո՞ւմ: Իրականում, կա ավելի լավ տարբերակ՝ սեփական աչքերով տեսնել այդ պատմությունը: Այդպիսի հնարավորություն ընձեռնում է Վահագնաձորը:

Վահագնաձորը փոքր գյուղ է Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 16 կմ հյուսիս-արևելք: Նախկինում բնակիչները այն կոչել են Շահալի կայարան: Հիմա էլ մեծ սերնդից կարող եք խոսքի մեջ լսել այդ՝ իրենց սովոր անվանումը:
Գանք ամենասկզբից...
Այդ ընթացքում մոտակա բնակավայրերից հավաքվեցին մարդիկ՝ երկաթուղու շինարարությունում և երկաթգծի տարբեր հատվածներում աշխատելու համար, մնացին այդ տարածքում և հիմնադրեցին Շահալի կայարանը:
1898թ.-ի հոկտեմբերին կամուրջն արդեն պատրաստ էր, և նրա վրայով անցավ առաջին գնացքը: Ավանդույթի համաձայն, այդ ժամանակ կամրջի տակ կանգնում էին կառուցող ինժեներները՝ իրենց ընտանիքի անդամների հետ:
Երկաթուղի և Զամանլուի կամուրջ
1899թ.-ին՝ Նիկոլայ Երկրորդ կայսրի օրոք, ավարտվեց Թիֆլիս-Ղարաքիլիսա-Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումը, որի մի մասն էր նաև Վահագնաձորի մոտ գտնվող կամուրջը: Նրա կառուցումը սկսվեց 1895թ.-ին և տևեց երեք տարի:
Շատ հետաքրքիր պատմություն է կապված կամրջի անվան հետ: Ասում են՝ մոտակա գյուղերի բնակիչները հաճախ էին գնում այդտեղ հատապտուղներ հավաքելու: Երկաթգծի շահագործումից հետո սահմանվեց խիստ հսկողություն, զինվորներն անըդհատ ստուգում էին անցուդարձը: Երբ գյուղացիներն անցնում էին այդ մասով, ռուս զինվոր-պահակայինների հարցին, թե ուր են գնում, պատասխանում էին՝ «за малину»: Այդպես և՛ զինվորները, և՛ բնակիչները սկսել են անվանել «զա մալինու», որը ժամանակի ընթացքում դարձել է Զամանլու (կամ Զամալի, Զամառլի, Զամառլու):
Զամանլուի կամուրջն իր ժամանակի համար բավականին բարդ լուծումներով ինժեներական կառույց է եղել և համարվել է բացառիկ՝ Հարավային Կովկասում նմանատիպի կառույցների շարքում: Շատ դժվարություններ են առաջացել կապված լեռնային պայմանների հետ, բայց կառուցողներն իրենց քրտաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են հաղթահարել այդ պայմանները:
2008թ.-ից երկաթուղին՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կազմում, 30 տարով հանձնվել է Հարավկովկասյան երկաթուղու ենթակայությանը: 2012-ին Զամանլուի հին կամրջին զուգահեռ կառուցվել է նոր երկաթուղային կամուրջ, և գնացքների երթևեկությունը ներկայումս ընթանում է այդ նոր կամրջով:
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website