Միասին ճանաչենք Վանաձորը
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Թայիրովի ամառանոց
Այս ամառանոցը կառուցվել է մոտավորապես 1895թ․ հայազգի մեծահարուստ Թայիրովների կողմից։ Ըստ որոշ տեղեկությունների ամառանոցը կառուցել է գինեգործ Վասիլ Թայիրովը, ըստ այլ տեղեկության՝ մեծահարուստ Ալեքսանդր Թայիրովը՝ թոքախտավոր դստեր համար։ ԽՍՀՄ տարիներին ամառանոցը դարձավ Հայաստան առողջարանի մասնաշենք, իսկ հիմա այստեղ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանն է։ Ամառանոցին կից կառույցներից մեկը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ եղել է հոսպիտալ։ Այն հոսպիտալ է եղել նաև Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։


  • Խնդիր
    Այցելության ժամանակ նկատել ենք հետևյալ խնդիրը`բնակչության մեծամասնությունը չգիտի,թե որտեղ է գտնվում ամառանոցը,դրա կառուցման վերաբերյալ չունի որևէ ինֆորմացիա։
  • Առաջարկություն
    Մեր թիմը առաջարկում է ամառանոցի մոտակայքում տեղադրել ինֆորմացիոն վահանակներ,որոնք կպատմեն ամառանոցի կառուցման մասին։
Սբ․ Սարգիս եկեղեցի
Կառուցվել է 2000թ:Գտնվում է Գուգարաց թեմի առաջնորդարանի հարեվանությամբ:Այս եկեղեցին գուգարաց թեմի փոխանցմամբ կառուցվել է հյուսիսային ամերիկայի արևմտյան թեմի Խաչատության դպրաց դասի երգչախմբի բարերարությամբ։
2000թ առաջնորդարանին կից շինությունը վերակառուցվել է:Ավելացվել է զանգակատուն և օծվել որպես եկեղեցի`անվանակոչվելով Սբ Սարգիս:
Եկեղեցուն կից կառուցված է սրահ։ Տարածքում տեղադրված են ինչպես պատմական, այնպես և Շուշիի ազատագրմանը և Պոլսո Հայոց Պատրիարքի հիշատակին նվիրված խաչքարեր, վարպետ Մեհրաբի աղբյուր-հուշարձանը:
Սբ․ Սարգիս եկեղեցին 2000թ օծվել է Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի կողմից։

Կարսի ռեստորան
Կառուցվել է 1965թ․ բուսաբանական այգու մոտ։ Դահլիճը ամբողջությամբ պատված է հսկայական ապակիներով։ Ռեստորանի այցելուները կարող էին միառժամանակ վայելել համեղ ուտեստները՝ հիանալով հրաշալի տեսարանով։ Այս շինությունը աչքի է ընկնում իր պարզությամբ։ 1988թ․ երկրաշարժի ժամանակ վնասվելուց հետո ռեստորանի շենքը կիսաքանդ է։

  • Խնդիր
    1988 թվականի երկրաշարժից հետո այս շինությունը գտնվում է անմխիթար և կիսաքանդ վիճակում։
  • Առաջարկություն
    Քանի որ այն գտնվում է բնության գրկում, և մարդիկ հնարավորություն ունեին հիանալ հրաշալի տեսարանով,մեր թիմը առաջարկում է վերակառուցել այն՝բնակչության համար ստեղծելով հետաքրքիր վայր։
Ծիծեռնակ ճամբար
Ճամբար Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 1998 թվականից պատկանում է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանին։ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ջանքերով 1998-2000-ական թվականներին ճամբարում տեղի են ունեցել հիմնանորոգման աշխատանքներ։ 2000 թվականին ճամբարը վերաբացվելով անվանվել է «Ծիծեռնակ» հոգևոր ճամբար։

Արտեկ ճամբար

Լոռվա գեղատելիս բնության գրկում է գտնվում Արտեկ ճամբարը։
Վանաձորը հայտնի է իր առողջարաններով և մանկապատանեկան ճամբարներով, որտեղ հայերը և Խորհրդային այլ երկրների բնակիչները այցելում էին ամռան ամիսներին և վայելում արձակուրդները։ Արտեկ պիոներական ճամբարը կառուցված է Ղրիմի համանուն ճամբարի օրինակով։ Այն ծառայում էր Խորհրդային շրջանի էլիտայի ներկայացուցիչներին։
Արտեկի հոյակապ շենքը այժմ գտնվում է անմխիթար վիճակում և նրա ապագան դեռևս անհայտ է։ Նույնիս լքյալ և կիսատ վիճակում զբոսաշրջային հետաքրքրություն է առաջացնում։ Արտեկ մանկապատանեկան ճամբարը ամեն տարի իր շուրջն է հավաքել պիոներներին, ովքեր ճամբարը լցրել են կյանքով ու ջերմեռանդ խինդով։
Այն 1980-ական թթ ԽՍՀՄ փլուզումից հետո լքվել ու թալանվում է։ Նախկինում նշած գույներից այսօր մնացել է միայն մանուկներով ու աղավնիներներով պատը։ Նախկինում եղած պատանեկան աղմուկին այժմ փոխարինել է խորհրդավոր ու մենավոր լռությունը։ Արտեկ ճամբարը այսօր անտառային բարձունքից նայելով Վանաձորին կարծես ցանկանում է հիշեցնել իր երբեմնի ուրախ ու աշխույժ կյանքը։


  • Խնդիր
    ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո այս շինությունը գտնվում է անմխիթար և կիսաքանդ վիճակում, նրա ապագան դեռևս անհայտ է։Նախկին վիճակից պահպանվել է միայն մանուկներով և աղավնիմերով պատը։
  • Առաջարկություն
    Առաջարկում ենք վերակառուցել ճամբարը,վերականգնել նրա երբեմնի տեսքը,քանի որ այն հնարավորություն կտա երեխաներին և պատանիներին ամռան ընթացքում վայելել իրենց հանգիստը հետաքրքիր միջավայրում և բնության գրկում։




Բուսաբանական այգի

Բուսաբանական այգին ծաղիկների,թփերի ու ծառերի իր հարուստ հավաքածուով, կատարյալ տեղ է հանգստանալու ու բնության անդորրը վայելելու համար:

  • Խնդիր
    Մեր այցելության ժամանակ նկատեցինք,որ այգու տարածքում կա աղտոտվածության խնդիր։
  • Առաջարկություն
    Առաջարկում ենք,որպեսզի համապատասխան մարմինները ավելի մեծ ուշադրություն դարձնեն տարածքի մաքրությանը։
Մեր թիմը
  • Արաբխանյան
    Թերեզա
  • Համբարյան
    Մարգարիտա
  • Առաքելյան
    Ամալյա
  • Եգանյան
    Միլենա
  • Ալեքյան
    Վարսենիկ
  • Ղարաքեշիշյան
    Միլենա
Մուլտիմեդիա նյութը ստեղծվել է ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում։
Կապ մեզ հետ
Վանաձոր ԻնֆոՏուն
Հեռ․՝ +37491643317
Էլ. փոստ՝ infotun.vanadzor@gmail.com
ՀՀ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website