Այս ամառանոցը կառուցվել է մոտավորապես 1895թ․ հայազգի մեծահարուստ Թայիրովների կողմից։ Ըստ որոշ տեղեկությունների ամառանոցը կառուցել է գինեգործ Վասիլ Թայիրովը, ըստ այլ տեղեկության՝ մեծահարուստ Ալեքսանդր Թայիրովը՝ թոքախտավոր դստեր համար։ ԽՍՀՄ տարիներին ամառանոցը դարձավ Հայաստան առողջարանի մասնաշենք, իսկ հիմա այստեղ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանն է։ Ամառանոցին կից կառույցներից մեկը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ եղել է հոսպիտալ։ Այն հոսպիտալ է եղել նաև Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։