Ծրագրի նպատակն է՝ խթանել Գյուլագարակ (Գյուլագարակ, Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո և Վարդաբլուր գյուղերը) և Լոռի Բերդ (Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ և Լոռի Բերդ գյուղերը) խոշորացված համայնքների զբոսաշրջությունը՝ համայնքային ռեսուրսների քարտեզագրման, հզորացման և հանրայնացման միջոցով:
Լոռի Բերդ բազմաբնակավայր համայնքը բաղկացած է 9 գյուղական բնակավայրերից։ Այս և մյուս մուլտիմեդիա նյութերում մենք կներկայացնենք բնակավայրերի պատմություններն ու արշավական երթուղիները։
Երթուղու կատեգորիա. քայլարշավային, թռչնադիտման
Երկարություն. 7.18 կմ
Երթուղու տեսակ. շրջանաձև
Միջին տևողություն. 2.5 ժամ
Բարդության աստիճան. միջին
Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1330 / 1372 / 1387 մ
Բարձրության ավելացում / նվազում. 277 մ / - 277 մ
Երթուղու մակերես. դժվարանցանելի
Առավելագույն թեքություն. 37.9 % - 34.9 %
Միջին թեքություն. 6.6 % - 7.3 %
Երթուղու նկարագրություն
Այս երթուղին սկիզբ է առնում Լոռի Բերդ համայնքից ու շարժվում դեպի 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցը, որ գտնվում է Ձորագետ ու Միսխանա (Ուռուտ) գետերի միջև խոյացող բարձր սարահարթի վրա։ Այստեղ դուք կարող եք զմայլվել հինավուրց բերդաքաղաքի ու կիրճի ապշեցուցիչ գեղեցկությամբ, որից հետո, իջնելով նեղ արահետով, կհասնեք Միսխանա (Ուռուտ) գետի վրա կառուցված, 11-12-րդ դարերի կամրջի մոտ։ Այն անցնելով դուք կհայտնվեք հին ու մոռացված արահետի վրա, որը հնում ծառայել է Լոռի Բերդից դեպի հյուսիս գտնվող սարահարթի վրայի բնակավայր գնալու համար։ Կիրճը մոտ 50 մետր խորություն ունի, այնպես որ շատ զգույշ եղեք կամրջի երկու կողմերի այս նեղ արահետներով վեր ու վար անելիս, որպեսզի խուսափեք բոլոր հնարավոր վտանգերից։ Սարահարթի այն կողմում դուք կտեսնեք ոչ միայն խորհրդավոր, գրեթե չուսումնասիրված հին ավերակներ, այլ նաև Լոռի Բերդի հրվանդանի չքնաղ տեսարանը։ Այստեղից ևս 3 կմ քայլելով կհասնեք Լոռի Բերդ համայնքի այն կետին, որտեղից սկսել էիք քայլարշավը։
Երթուղու մակերես. դժվարանցանելի
Առավելագույն թեքություն. 32.0 % - 37.8 %
Միջին թեքություն. 10.0 % - 7.5 %
Երթուղու նկարագրություն .
Երթուղին սկիզբ է առնում Ագարակ համայնքի կենտրոնից և նեղ ճանապարհով շարժվում դեպի համայնքային դաշտերը՝ շրջապատող սարերի գեղեցիկ տեսարաններով, ձախից անցնելով գյուղի գերեզմանոցի կողքով։
Մոտ 1 կմ քայլելուց հետո կհասնեք Ձորագետի կիրճի եզրին, որտեղից հիանալի երևում են թե՛ գետը, թե՛ չնաշխարհիկ կիրճը։ Շարունակեք ձորի երկայնքով քայլել այստեղ կանգնած միայնակ ծառից մոտ 900 մետր դեպի ձախ՝ և կհասնեք ձորի մի քանի «մուտ»-երից մեկին (տեղացիներն այսպես են անվանում դեպի ձորն իջնող մուտքերը), որը նեղլիկ արահետով ձեզ կտանի դեպի ձորի խորքը։ Մոտ 30 մետր ուղղաձիգ իջնելուց հետո, անցնելով մոտ 70 մետր ճանապարհ, (շատ զգույշ եղեք, հատկապես եթե քարերը խոնավ են. հենվեք երկու ձեռքերով, որպեսզի չսայթաքեք, ամեն քայլն անելիս եղեք ուշադիր),
կհասնեք համեմատաբար մեծ ու բաց մի վայր, որի աջ կողմում կտեսնեք բնական քարայրի մեջ ծվարած մի գողտրիկ քարե կառույց, որ 12-13-րդ դարերի միջնադարյան «ճգնավոր» եկեղեցին է՝ մոտակա մի քանի այլ քարայրներով, որոնք նույնպես արժանի են ուշադրության։ Ողջ տարածքը լի է ամրացված կառույցներով – բարձր պատեր, իմպրովիզացված դիտարան, հին ճանապարհի կտորներով և այլն։
Ձորի խորքից լսվում է Ձորագետի աղմուկն ու երևում են այլ՝ ավելի մեծ քարայրներ։ Որքան էլ ծիծաղելի հնչի՝ այս տեղանքում, հենց արահետի մեջտեղում 2X1մետր չափսի ասֆալտի մի կտոր կա, անհայտ է, թե ինչու։ Ձորի խորքից լսվում է Ձորագետի աղմուկն ու երևում են այլ՝ ավելի մեծ քարայրներ։ Որքան էլ ծիծաղելի հնչի՝ այս տեղանքում, հենց արահետի մեջտեղում 2X1մետր չափսի ասֆալտի մի կտոր կա, անհայտ է, թե ինչու։
Երբ անցնեք ձախ կողմում գտնվող կիսավեր տունը, աջով իջեք դեպի գետն ու անցեք կամուրջը, որպեսզի շարունակեք քայել գետի երկայնքով դեպի Յաղդան ուղղությամբ։ Այս տեղանքում սառնորակ խմելու ջրի բազմաթիվ աղբյուրներ կան, ինչի բերումով երթուղին տեղ-տեղ չափից ավելի խոնավ կարող է լինել, ուստի խորհուրդ ենք տալիս ձեզ հետ վերցնել քայլարշավային փայտեր՝ քայլքն ավելի լիարժեք վայելելու համար։ Կամուրջն անցնելուց հետո մոտ 2.7 կմ քայլելով՝ կհասնեք մի ճամփաբաժանի, որտեղ պիտի ընտրեք ձեխ կողմով վերև բարձրացող երթուղին, այնուհետև անցնեք Հովնանաձոր գետակն ու շարունակեք բարձրանալ մինչև հասնեք H33 ճանապարհին։ Այդ կետից մոտ 1 կմ անցնելով կհասնեք Յեղիտանքի 13-րդ դարի հին, շատ լավ պահպանված կամրջին։ Տեղանքը զննելուց հետո, հետևելով երթուղուն, կհասնեք Յաղդան գյուղի կենտրոնական մասը, որտեղ էլ կավարտվի ձեր ճամփորդությունը։
«Ուռուտի երկնային քայլք» քայլարշավային երթուղի
Երթուղու կատեգորիա. քայլարշավային, թռչնադիտման, ձիարշավային
Երկարություն. 6.67 կմ ետդարձով
Երթուղու տեսակ. շրջանաձև
Միջին տևողություն. 2 ժամ 45 րոպե
Բարդության աստիճան. բարդ
Բարձրություններ (նվազագույն, միջին, առավելագույն). 1433 / 1544 / 1748 մ
Բարձրության ավելացում / նվազում. 337 մ / - 337 մ
Երթուղու մակերես. դժվարանցանելիԱռավելագույն թեքություն. 37.5 % - 23.2 %
Միջին թեքություն. 10.1 % - 9.9 %
Միջին թեքություն. 3.4 % - 3.4 %
Երթուղու նկարագրություն .
Երթուղին սկիզբ է առնում Ուռուտ համայնքի կենտրոնից, անցնում է 5-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտով, թեքվում ձախ՝ դեպի միջհամայնքային ճանապարհ, որով և շարունակվում է մոտ 3 կմ՝ հասնելով հարևան Սվերդլով համայնք։ Մի քանի հարյուր մետրից, տներն անցնելուց հետո, բլրի վրա կտեսնեք այս գյուղի առաջին պատմամշակութային այցելավայրը՝ 6-րդ դարի Սբ. Գևորգ եկեղեցին։ Երթուղու հաջորդ կանգառը կլինի այստեղից մոտ 300 մետր այն կողմ, 17-րդ դարի մատուռի մոտ, որ գտնվում է անտառոտ տեղանքի այն կողմում, գերեզմանոցի տարածքում։ Այնուհետև, մի քանի րոպե ծառաշատ լանջի ու ոչ մեծ դաշտերի միջև հեծանիվ վարելով կհասնեք Մ.թ.ա. 2-1 հազարամյակների “Բերդի դոշ” կոչվող ամրոցի ավերակներին, որտեղից, կարճ զառիթափ վայրէջքն անցնելուց հետո, ճամփան կշարունակվի արդեն Սվերդլով համայնքից դուրս՝ ուղևորվելով դեպի 3.5 կմ հեռվում գտնվող մեկ այլ միջնադարյան այցելավայր։ Նույնիսկ շարունակական վերելք հաղթահարելը ձեզ չի խանգարի վայելել այս հատվածը՝ ձախ կողմում Ուռուտ գետով, շուրջբոլորը գեղեցիկ լեռների տեսարաններով։ Ձախից կտեսնեք Օձաբներ, Մանկանց Ծմակ, Կաթնուկ լեռները, աջից՝ Կոտրածսար, Սառնակն, Լեջան, Ագաթքար, Կողասար լեռները։ H34 մայրուղուց աջ թեքվելուց հետո մոտ 700 մետր անցնելով կհասնեք “Դորբանդ” կոչվող հնավայրի ավերակներ, որոնցից մոտ 200 մետր այն կողմ էլ կտեսնեք այդ երթուղու վերջին այցելավայրը՝ 6-րդ դարի Սբ.Աստվածածին հիասքանչ եկեղեցին, որ տեղացինքրն անվանում են Դորբատավանք։ Վերադարձի ճանապարհի մի մասը մի փոքր այլ երթուղով կլինի, զուգահեռ այն մեկին, որով եկել էիք։ Դա Ուռուտ գետի վտակ Երկկապ գետակն անցնելուց հետո եկող հատվածն է, մինչև նորից կհասնեք H34 մայրուղի։ Այնուհետև շարունակեք մոտ 4 կմ վայրէջքն ու կանգ առեք Սվերդլով գյուղի լճակների մոտ, եթե ուզում եք, օրինակ՝ պիկնիկ անելու, որից հետո կմնա Ուռուտ վերադառնալը, դեպի այն կետ, որտեղից մեկնարկել էիք։
Սույն մուլտիմեդիա նյութը պատրաստվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության կողմից՝ «Արահետից արահետ՝ դբա զարգացում» ծրագրի շրջանակներում:
Այս մուլտիմեդիա նյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: