Բարեգործական կառույցների հաջողության պատմություններ
Այս մուլտիմեդիա նյութը պատմում է ՀՀ-ում բարեգործական ոլորտում գործունեություն ծավալող կառույցների հաջողված փորձի մասին։ Նյութը ստեղծվել է ՀԿ Կենտրոնի «#Բարեգործության խթանման գործընկերություն» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում բարեգործության մշակույթի զարգացմանը:


Ծրագրի խնդիրներն են՝


1. Բարձրացնել բարեգործության կարևորության մասին իրազեկվածությունը և զարգացնել բարեփոխումների գործընթացներում ներգրավվելու կարողութունները։

2. Բարձրացնել ՔՀԿ-ների ըմբռնումը թվային դրամահավաքի գործիքների կիրառման պոտենցիալ և հարակից ռիսկերի մասին, ինչպես նաև առցանց դրամահավաքին պատասխանատու կերպով ներգրավվելու կարողությունները։

3. Բարելավել ՔՀԿ-ների և մասնավոր հատվածի համագործակցությունը՝ ընկերությունների և ՔՀԿ-ների միջև երբևիցե գոյություն ունեցած առաջին պրակտիկ համայնքի ստեղծմամբ՝ ի նպաստ Հայաստանում բարեգործության միջավայրի բարելավման։

4. Բարձրացնել հանրության և կառավարության իրազեկվածությունը բարեգործության միջավայրի կարևորության վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Կազմակերպության մասին հակիրճ
Արմեն Մարտիրոսյանը ֆոնդահայթայթման ոլորտում իր գործունեությունը սկսել է 2010 թ.-ի գարնանից՝ Երևանում ապրող իր ընկերների հետ կազմակերպելով ֆեյսբուքյան առաջին դրամահավաքներից մեկը քաղցկեղով հիվանդ երեխայի համար: Նկատելով, որ այս քայլերով հնարավոր է նպաստել երեխաների առողջության բարելավմանը, կամավոր հիմուքներով բազմաթիվ երեխաների համար կազմակերպվել է դրամահավաքներ: Նրանցից շատերը՝ 95-97 տոկոսը, բուժումը ստացել են արտերկրում: Այս գործընթացն առավել իսնտիտուցոնալ և համակարգված դարձնելու նպատակով՝ 2020 թվականի սեպտեմբերին հիմնադրվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, որը պատերազմի պատճառով պասիվ է գործել և, ապա 2021 թ. հունիսի 1-ից սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Այն հիմնվել է Արմենի կողմից և իր ընկերների ջանքերով:

Ֆոնդհայթայթման ինստիտուցիոնալ հիմքեր, եթե առկա են



Հիմնադրամը ֆոնդահայթայթման համար հստակ սահմանաված վերջնական ռազմավարություն դեռևս չունի, սակայն այդ ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարվում՝ ապահովելու հետագա երկարաժամկետ և կանոնակարգված աշխատանքը. «Ներկայումս ակտիվ աշխատում ենք մեր ռազմավարության վրա։ Նաև ցանկանում ենք թիմում ընդգրկել ֆոնդահայթայթման մասնագետի, որպեսզի էլ ավելի ապահովենք ֆինանսական միջոցների կայունությունը, գործընկերների հետ սահուն աշխատանքը և այլն»։

Ֆոնդհայթայթման ընդհանուր փորձառությունը
Այժմ հանրային դրամահավաքներն իրականացվում են reArmenia.com հարթակում: Սակայն, ավելի համակարգված աջակցություն ցույց տալու համար, ինչպես օրինակ` երեխաներին դեղորայքով ապահովելն է կամ հիվանդանոցներին անհրաժեշտ սարքավորումներով վերազինելը, հիմնադրամը համագործակցում է տարբեր բիզնեսների հետ՝ բանկեր, ՏՏ ձեռնարկություններ, ՓՄՁ-ներ և այլն, որոնք տրամադրում են միանվագ կամ պարբերական աջակցություն:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Ֆեյսբուքով հանրային դրամահավաքներ կազմակերպելն անհամեմատ առավել հարմար էր, սակայն վեջին սահմանափակումները հնարավորություն չեն տալիս ֆոնդահայթայթում իրականացնել Ֆեյսբուքի միջոցով։ Այս սահմանափակման արդյունքում գումարները հավաքվում reArmenia հարթակի և հիմնադրամի հաշվեհամարներին գումարներ փոխանցելու միջոցով: Չնայած այն փաստին, որ այն ժամանակ էլ Հայաստանից հնարավոր չէր ֆեյսբուքյան հարթակում ֆոնդահայթայթման համար արշավ մեկնարկել, արտերկրում ապրող հայերը մեծ աջակցություն էին ցուցաբերում և իրենք էին կարգավորում այդ տեխնիկական խնդիրները, իսկ այժմ դա էլ հնարավոր չէ:
Հիմանդրամը պետությունից անմիջական ֆիանանսական աջակցություն չի ստանում, սակայն կա արդյունավետ համագործակցություն, որն անընդհատ զարգանում է։

Առավել հաջողված դեպքի նկարագրություն
Եթե մինչ հիմնադրամի հիմնումը, օգնում էին այն երեխաներին որոնք ունեին քաղցկեղ կամ առողջական այլ ծանր խնդիր և դիմում էին իրենց, ապա հիմնումից հետո և ուղղությունները, և աջակցության տեսակներն առավել համակարգված են դարձել, հիմնադրամի ստեղծումից հետո ֆոնդահայթայթումն ունի հստակ ուղղություններ, որոնք քննարկվել և որոշվել են հոգաբարձուների և բժշկական խորհրդի կողմից:
Դրանք են ՝

1) մանկական քաղցկեղ և արյան խնդիրներ,
2) երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք,
3) քրոնիկ շնչառական խնդիրներ,
4) իմունային համակարգի խանգարումներ,
5) կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ:
Հիմնադրամի ստեղծումից հետո տրամադրվող օգնությունը առավել համակարգված է դարձել: Բավական է նշել, որ եթե մինչ այդ մոտ 400 երեխա է աջակցություն ստացել, ապա հիմնադրամի հիմնումից հետո, մեկ ու կես տարվա ընթացքում՝ 2000-ից ավել:
Հիմնադրամի ստեղծումից հետո գործում են հստակ մեխանիզմներ: Ստեղծվել է բժշկական խորհուրդ, բժշկական խորհուրդը յուրաքանչյուր դեպքով եզրակացություն է տալիս։ Հիմնադրամի կողմից այս մեկուկես տարվա ընթացքում աջակցություն տացած 2000-ից ավել երեխաներից միայն 20-25-ն են բուժում ստացել արտասահմանում, մյուսները բուժվել են Հայաստանում, որը շատ կարևոր է ՀՀ-ում փորձառության զարգացման համար ևս։
Բժշկական խորհրդում ընդգրկված մասնագետներ Մուրացան հիվանդանոցային համալիրից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից և Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից, որոնք աշխատում են կամավոր հիմունքներով:
Հիմնադրամի նվիրատուների մոտ 70-75 տոկոսը հայաստանցիներ են, իսկ հաջողության գրավականը վստահությունն է իրենց գործունեության հանդեպ, որն էլ իր հերթին թափանցիկ աշխատանքի արդյունք է:

- Տարիների ընթացքում չի եղել որևէ լուրջ խնդիր , և համոզված եմ, որ չի էլ լինի:

Ա. Մարտիրոյանը գտնում է, որ ֆոնդահայթայթման դեպքում ավելի վստահում են այդ ոլորտում արդեն ճանաչված անհատներին, քան ՀԿ-ներին, հիմնադրամներին և ցավոք այդ ամենը անհիմն չի համարում․

- Միանշանակ այդպես է, դա կարծիք չէ, դա հստակ իրականություն է: Շատ դեպքերում անհատին ավելին են վստահում, քանի որ մարդ կա ումից կարող են պահանջել: Իսկ հիմնադրամների դեպքում ոչ միշտ է նման հնարավորություն լինում:

Այս տարիներին բոլոր ֆոնդահայթայթման արշավներն էլ հաջողված են եղել, սակայն առավել հաջողված կարելի է նշել այն արշավները, երբ 3-4 օրվա ընթացքում հավաքվել է շուրջ 140 հազար դոլար, կամ նույն օրերի ընթացքում շուրջ 95 հազար դոլար։
Ֆոնդահայթայթման գործընթացում Արմենը որպես բարդություններ նշում է ֆինանսական գործիքների թերի լինելը, միջազգային ամեհայտնի վճարային համակարգերին ինտերգրված չլինելը, հարկային արտոնությունների ոչ բավարար լինելը, առկա բյուրոկրատական բարդությունները և այն, որ մեր իրականությունում գործող նման կառույցները չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց խնդիրները:

Կապ

(+374) 93 342 929
info@hfc.am
Երևան, Հայաստան
4090 ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Կազմակերպության մասին հակիրճ

4090 Բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հայորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական ուղղության:
Հիմնադրամի նպատակն է փոխել հայրենիքի պաշտպանների կյանքի որակը կրթավճարի տրամադրման, որակյալ կրթական ծրագրերի մշակման և իրականացման, կյանքի հմտությունների բարձրացման, վերապատրաստումների և վերապրոֆիլավորման ծրագրերի միջոցով։
Այս պահի դրությամբ hիմնադրամն ունի ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում սովորող 60 շահառու։
Ֆոնդհայթայթման ինստիտուցիոնալ հիմքեր, եթե առկա են
Կազմակերպությունն ունի ֆոնդհայթայթման հնգամյա ռազմավարություն և ամենամյա գործառնական պլան:
Առկա է հատուկ ահմանված թիրախեր/հնարավոր դոնորներ: Վեջիններն են․
մասնավոր դոնորներ,
հովանավոր/մենթորներ,
- կորպորատիվ դոնորներ և գործընկերներ,
- իրադարձային դոնորներ՝ դրամահավաք արշավների և բարեգործական միջոցառումների միջոցով,
- շուտով նաև ինստիտուցիոնալ դոնորներ /արդեն առաջին քայլերն արվել են/:

Դոնորների հետ աշխատանք տարվում է անընդհատ և տարբեր գործիքակազմով:
Այդ թվում՝
  • առցանց դրամահավաք
  • բարեգործական միջոցառումներ

Գործիքակազմ

Հիմնադրամը կիրառում է ֆոնդահայթայթման մշակված գործիքակազմ:
Դրանք են ՝

- Դարձիր բարեկամ և նվիրաբերիր ամսական 4090 ՀՀ դրամ ․
- Դարձիր հովանավոր/մենթոր շահառուի համար և վճարիր առնվազն մեկ կիսամյակ
- Միանվագ նվիրատվություն կայքի կամ բանկի փոխանցման միջոցով
- Դրամահավաք արշավներ
- Դրամաշնորհային հայտեր /դեռ չունենք հաստատված/
- Բարեգործական միջոցառումներ /ընթրիք, արշավ, աճուրդ և այլն/:

«Դարձիր բարեկամ»․ այն ենթադրում է ամենամսյա վճարում՝ սիմվոլիկ 4090 դրամ․ փոքր գումար է, բայց մարդիկ հիմնադրամի գործունեության սկզբից ամենամսյա վճարումներ են անում։ Նրանց տրվել է բարեկամի հատուկ կարգավիճակ: Նրանք բոլորը հրավիրվում են միջոցառուների, կազմակերպվում են հանդիպումներ նրանց հետ:
Հիմնադրամը ունի մշտական բարերարներ, ովքեր հովանավոր մենթոր են դարձել շահառու տղաներին, այսինքն ամեն մեկն ունի որդեգրած մեկ ուսանող, որին դառնում է ուղղեկցող մենթոր, նաև հովանավոր: Որպես պարտավորվածոթյուն հովանավորում են մեկ տարին, հետո, եթե ուզում են շարունակում են: Հովանավորներից մեկը արդեն շարունակում է 2-րդ տարին:
Կան դոնորներ ովքեր ոչ սահմանաված պարբերականությամբ իրականացնում են նվիրատվություն՝ մասնակցելով դրամահավաքներին, միջոցառումներին:
Ֆոնդհայթայթման ընդհանուր փորձառությունը
Հիմնադրամը ստեղծելու գաղափարը ծնվել է հենց պատերազմի ավարտից հետո մի քանի սրտացավ ընկերների հավաքի ժամանակ, ովքեր կյանքում իրենց հաջողությունը կապել են հենց իրենց ստացած կրթության հետ: Եվ քանի որ չի եղել նախնական կապիտալ, որոշվել է հավաքագրել արհեստավարժ թիմ՝ ֆոնդհայթայթմամբ ծրագիրն իրականացնելու համար: Հիմնադրամը ոչ միայն տրամադրում է ուսման կրթավճար, այլ ստեղծում է անձնային և մասնագիտական աճի հնարավորություն շահառուների համար` տրամադրելով տարբեր մշակութային միջոցառումների մասնակցության, հետաքրքիր ու իրենց ոլորտում կայացած մարդկանց հետ շփման և այլ հետաքրքիր հնարավորություններ:
Հիմնադրամը այս պահին ունի ընթացիկ արշավ «ReArmenia» հարթակում: Սակայն, ինչպես նշում է 4090 բարեգործական հիմնադրամ գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը, առավել հեշտ է կազմակերպել ֆոնդահայթայթում կորպորատիվի հետ, հանդիպումների միջոցով, քան առցանց տարբերակով քանի որ մարդիկ հոգնել են նմանատիպ դրամահավաքներից: Երբ մարդիկ վստահում են կազմակերպությանը, ապա առավել հեշտ է դառնում աշխատել մարդկանց, կորպորատիվ կազմակերպությունների հետ:
Հիմնադրամի գործունեությանը աջակցում են հիմնականում անհատները՝ ՀՀ-ից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Կատարից:
Նվիրատվություններ իրականացնում են հիմնականում միջին խավի մարդիկ: 2022թ-ի հիմնադրամի աջակցել են երկու խոշոր կորպորացիաներ բանկային համակարգից:
Հիմնադրամը պետության հետ համագործակցության փորձ չունի: Ակտիվ համագործակցում են ՔՀԿ-ների հետ: Այս պահին մի ՔՀԿ-ի հետ համատեղ կոնսորտիումով դիմել են դրամաշնորհային հայտի։
Հիմնադրամը իր մեկ ու կես տարվա գործունեության արդյունքում շահառուների թիվը կրկնապատկվել է և ավելացել են նոր գործընկերներն, այդ թվում նաև բանկեր:
Առավել հաջողված դեպքի նկարագրություն
Ֆոնդահայթայթման առավել հաջողված բարեգործական միջոցառումներից է «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագրով համերգը: Այն կայացավ նոյեմբերի 16-ին և իր բնույթով բացառիկ էր, քանի որ հանրային և մասնավոր միահամուռ ջանքերի շնորիվ հնարավոր եղավ գերակատարել նախնական թիրախը։
Միջոցառման նպատակն էր ամփոփել 2021-2022 ուստարին, ներկայացնել հիմնադրամի գործունեությունը և հավաքագրել գումար 2022-2023 ուստարվա ընթացքում հիմնադրամի 60 շահառուների կրթավճարների համար: Միջոցառումն աննախադեպ էր նաև մուլտիպլիկացման էֆեկտով, քանի որ համերգից հետո դեռ շարունակվում էր հանգանակությունների հոսք հանդիսատեսից` հուզական ազդեցության շնորհիվ: Համերգն ուներ գլխավոր հովանավոր ի դեմս Արարատ Բանկի, հիմնական գործընկերն էր Հայաստանի Սիմֆոնիկ նվագախումբը և այլ աջակից կազմակերպություններ:
Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն ընթացան բավական լուրջ խոչընդոտներով` պայմանավորված նաև սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից կազմակերպված զինված հարձակման հետ, որի պատճառով միջոցառումը մեկ անգամ արդեն հետաձգվել էր։ Սակայն, հնարավոր եղավ հաղթահարել բոլոր մարտահրավերները և ունենալ հաջողված միջոցառում ինչը նաև պայմանավորված էր մաետրո Մանսուրյանի ներկայությամբ:
Խոչընդոտները
Ի. Փահլևանյանը նշում է , որ ֆոնդահայթայթման գործընթացում խոչընդոտում են շուկայի փոքր և հագեցած լինելը, բարեգործական մշակույթը ոչ լիարժեք զարացվածությունը, ընդհանուր ոլորտի հանդեպ վստահության պակասը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և տարածաշրջանի կատակլիզմները։
Հիմնադրամն իր առջև նպատակ ունի այն վերածել անձեռնմխելի կապիտալով կրթական հիմնադրամի (Endowment fund) առաջիկա տասը տարիների ընթացքում, երբ այլևս չլինի «պատերազմի մասնակից ուսանող» եզրույթը և կարիք չլինի ֆինանսավորման:

Կապ

+37433014090
info@4090foundation.am

ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Կազմակերպության մասին հակիրճ

Մանկական զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2009թ. սեպտեմբերին: Հիմնադրամը նախկինում` 2002թ-ից գործել է որպես Մանկական զարգացման կենտրոն` «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանի մասնաճյուղի «Ներառական կրթություն» և «Դժվար իրավիճակում գտնվող երեխաներ» ծրագրի շրջանակներում:
Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է խթանել երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությունը և իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև առաջարկել և տրամադրել մասնագիտական ծառայություններ` աջակցելով երեխաների և նրանց ընտանիքների զարգացմանը:
Մանկական զարգացման հիմնադրամը Երևանի, Վայքի, Ջերմուկի և Արենիի «ԶարՄան» կենտրոնների միջոցով մատուցում է հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, էրգոթերապիստի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ: Կենտրոններում ամսական կտրվածքով սպասարկվում է մոտ 400 երեխա։
Հիմնադրամն իրականացրել է սոցիալական պաշտպանության, կրթության, երեխաների իրավունքների պաշտպանության և առընթեր ոլորտներին ուղղված 50-ից ավելի հաջողված ծրագրեր։ Հիմնադրամը սերտորեն համագործակցում է նախարարությունների, մարզային և համայնքային իշխանությունների ինչպես նաև ոլորտում աշխատող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։

Ֆոնդհայթայթման ընդհանուր փորձառությունը
Բացի դրամաշնորհներից Մանկական զարգացման հիմնադրամը նաև ունի ֆոնդհայթայթման հետևալ փորձառությունները՝
  • Անհատ նվիրատուների,
  • Կազմակերպությունների կողմից նվիրատվություններ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում,
  • Դրամահավաք միջոցառումներ,
  • Սոցիալական ձեռնարկատիրություն (զարգացնող խաղերի ստեղծում և վաճառք)։
Առավել հաջողված դեպքի նկարագրություն
Մանկական զարգացման հիմնադրամն իր գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում մասնագիտական ծառայություններ է մատուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտված, այդ թվում՝ զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ նպաստելով նրանց իրավունքների պաշտպանությանը, առողջ զարգացմանն ու ներառմանը հասարակություն: Մասնագիտական ծառայությունները խթանում են երեխայի զարգացմանը, նպաստում հասարակության մեջ ընդունված կարծրատիպերի նկատմամբ ընտանիքի հանդեպ վերաբերմունքի փոփոխմանը, բարելավում ոչ միայն երեխայի ֆիզիկական, առողջական վիճակը, այլ նաև հնարավարություն տալիս ինչպես երեխային, այնպես էլ ծնողին ինքնադրսևորվելու, ինքնահաստատվելու և հասարակություն ինտեգրվելու: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող մասնագիտական ծառայությունները կանխարգելում են հետագայում շատ ավելի բարդ խնդիրների և իրավիճակների ի հայտ գալը:
Երեխաների զարգացման աջակցելու համար հիմնադրամն անընդհատ իրականացնում է ֆոնդհայթայթման աշխատանքներ և հավաքագրված միջոցների շնորհիվ երեխաները ստանում են այդքան անհրաժեշտ ծառայություններն անվճար։ Հիմնադրամը չէր արձանագրի այս ոլորտում նշանակալի հաջողություններ, եթե չլինեին գործընկերների հետ ձեռք բերված մեր հարաբերություններն ու շարունակական համագործակցությունը։ Նման երկարաժամկետ գործընկերություններից և հաջողված փորձերից մեկը ՀՀ-ում գործող բանկերից մեկի հետ մեր համագործակցությունն է։
Մանկական զարգացման հիմնադրամի և բանկի համագործակցությունն արդեն ութ տարեկան է։ Այս տարիների ընթացքում մենք համատեղ իրականացրել ենք «Երեխաների զարգացման և մասնագիտական ծառայությունների հովանավորչություն» ծրագիրը, որի շրջանակներում բանկի աջակցությամբ ՄԶՀ-ի «ԶարՄան» մանկական կենտրոնում մասնագիտական ծառայություններից օգտվել է ավելի քան 160 երեխա (ծառայությունների միջին ժամկետը 6-12 ամիս)։
Կարևորելով Մանկական զարգացման հիմնադրամի ունեցած դիրքորոշումն՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, այդ թվում զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին մասնագիտական աջակցության տրամադրման գործընթացի կազմակերպումը բացառապես երեխայի գնահատված կարիքների ու նրա զրագացման առանձնահատկությունների վրա հիմնված լինելուն այս համագործակցությունն առավել նշանակալի անհատական կարիքից բխող մոտեցումներ կիրառելու վրա՝ կապված ծառայություններ ստացող երեխաների և նրանց ընտանիքների թվի, ինչպես նաև ծառայությունների մատուցման գործընթացի տևողության ու շարունակականության ապահովման հետ:
Այս համագործակցության հաջողության գլխավոր գրավականը դոնոր կառույցի և հասարակական կազմակերպության ռազմավարական նպատակների և տեսլականների համընկնումն է։ Բանկը կարևորում է սոցիալապես ակտիվ քաղաքացի ունենալը, իսկ Մանկական զարգացման հիմնադրամն իր ծառայություններով նպաստում է նման քաղաքացի ձևավորելուն։
Հիմնական խոչընդոտն ու մարտահրավերը դոնորի սահմանափակ ռեսուրսներն են, որոնց համար անհրաժեշտ է դիմել ամեն տարի, իսկ որպես հետագա քայլեր հուսով ենք որ կկարողանանք սերտորեն աշխատել դոնոր կառույցի հետ, որպեսզի իրենք տեսնեն իրենց ներդրման կարևոթյունը, դրա արդյունքներն ինչպես նաև խնդիրները, որոնք առաջանում են։

Կապ

+(374) 95 004 186, ք. Երևան
+(374) 96 004 246 ք․ Վայք
+(374) 33 004 174, ք. Ջերմուկ
+(374) 33 004 181, Արենի համայնք
info@cdf.am
Ռոմանոս Մելիքյան 1, ք. Երևան
Ալավերդյան 53, ք․ Վայք
Ձախափնյակ 27/7, ք․ Ջերմուկ
6-րդ փողոց թիվ 2, Արենի համայնք

ՕՐՐԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպության մասին հակիրճ
Օրրան Բարեգործական ՀԿ-ն ստեղծվել է 2000 թվականի երկրաշարժից հետո: Մի քանի տարի անց՝ 2009 թվականին Օրրանը մասնաճյուղ է բացել նաև Վանաձոր քաղաքում: Կազմակերպությունը աջակցում է սոցիալապես անապահով և խոցելի երեխաներին, միայնակ ծերերին: Օրրան հաճախում են
4,5-16 տարեկան երեխաներ և միայնակ մեծահասակներ:

Օրրանի առաքելությունն է՝
  • Օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ:
  • Պայքարել «երեխան՝ որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ:
  • Օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին:
  • Աջակցել միայնակ և անօգնական ծերերին:
  • Բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները և ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության:
Կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների և տարեցների շրջանում:

Ֆոնդհայթայթման ինստիտուցիոնալ հիմքեր
Գործիքակազմ
Հիմնադրամը կիրառում է ֆոնդահայթայթման մշակված գործիքակազմ:
Դրանք են ՝


  • Բարեգործական ընթրիք
  • Առանձին դեպքերի համար նվիրատվություններ
  • Մարաթոններ
  • Դրամաշնորհային հայտեր
  • Մշտական դոնորներ
  • Առցանց դրամահավաք և այլն:

Առանձին դեպքերի համար նվիրատվություններ - Սա այն դպքերն են, երբ պլանավորված ֆոնդահայթայթում չի կազմակերպվել: Օրինակ՝ Ռ. Յիրիկյանն Օրրանի միջնոդրությամդ կազմակերպության շահառու անապահով ընտանիքների համար գնել և տրամադել է 13 բնակարան:
Մարաթոններ - 2022թ.-ին Ֆլորիդայում հայ նյարադավիրաբույժի կողմից կազմակերպվեց մարաթոն, որի շրջանակներում հավաքված գումարը ուղղվեց Օրրանին:
Մշտական դոնորներ- Օրրան բարեգործական ՀԿ իր կողքին ունի մշտական անհատ դոնորներ, կազմակերպություններ՝ և´ Հայաստանից և´արտերկրից: Նրանց գործը չի կայանում միայն ճաշից ճաշ նվիրատվություն անելը:
Ֆոնդհայթայթման ընդհանուր փորձառությունը
Այլ նմանատիպ կազմակերպութունների հետ համագործակցություն
Օրրանը համագործակցում է նաև այլ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՍՕԱՐ Հայաստանը (Ծնողազուրկ հայ մանուկների օգնության ֆոնդ): ՍՕԱՐ Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում Օրրանի շահառու 3 ընտանիքներ ստացել են բնակարաններ, լուծվել է երեք երեխայի առողջական խնդիր, բազում օրրանցիներ ստացել են մասնագիտական կրթություն: ՍՕԱՐ-ը և Օրրանը համագործակցում են նաև շատ բարդ դեպքերում, երբ մասնագիտական կարողությունների համախմբան կարիք կա:
Փարոս հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում Օրրանում ստեղծվել է Դհոլի և Կիթառի խմբակներ, ինչպես նաև լուծվել է Օրրանի ավելի քան 20 սաների տարբեր երաժշտական կրթական հաստատություններում կրթության հարցը:

Պետության հետ համագործակցություն
Պետության հետ համագործակցությունը լավ իրականացվում է, հատկապես ներքևի օղակում՝ սոցիալական աշխատողի, մարզպետարանի Սոցիալական ապահովության բաժին աշխատակիցների, համայնքապետների, անչափահասների իրավունքների պաշտպանության ոստիկանության բաժնի հետ: Շատ խիստ աշխատում են դպրոցների սոցաշխատողների և հոգեբանների հետ, ամեն 6 ամիսը մեկ պարտադիր այցելում են համայնքի դպրոցներ:

Առցանց ֆոնդահայթայթման փորձ
Նախկինում իրականացվել է առցանց ֆոնդահայթայթում ֆեյսբուքյան հարթակում կոնկրետ խնդիր լուծելու համար: Առցանց դրամահավաքը իրականցավում էր ԱՄՆ-ում: Սակայն առցանց ֆոնդահայթայթումը Օրրանը չի օգտագործում որպես ֆոնդահայթայթման մշտական գործիք:
Առավել հաջողված դեպքի նկարագրություն
Օրրանի հիմնական բյուջեն գոյանում է ֆոնդհայթայթման միջոցով:


Բարեգործական ընթրիքներ - Տարին 2 անգամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Հայաստանում տեղի է ունենում Օրրան Բարեգործական ՀԿ-ի Բարեգործական ընթրիքը, որոնց ընթացքում Օրրանի լավագույն ընկերների, բարեկամների և հյուրերի նվիրատվությունների արդյունքում ձևավորվում է բյուջեն: Ճաշերի կազմակերպմամբ զբաղվում է հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Արմինե Հովհաննիսյանը: Ճաշի ձևաչափը բավականին հաջողված է, քանի որ այն ծածկում է երկու Օրրանների աշխատանքի ծախսերը: Մինչ այս Օրրանը նաև մասնակցել, շահել և իրականացրել է բազմաթիվ համայնքային, երիտասարդական ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են ԱՄՆ դեսպանության, HSBC Հայաստան Բանկի, Դինգիզյան Հիմնադրամի, Եվրոմիության և այլ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Ֆոնդահայթայթման ոլորտում հաջողության գրավականը
Ֆոնդահայթայթման մեջ Օրրանի հաջողությունը պայմանավորված է կազմակերպության, և առանձնապես, հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի նկատմամբ այսքան տարիների գործունեության արդյունքում ձևավորված վստահությամբ: Շատ դժվար է ստանալ նվիրատվություն, քանի որ ստացող կողմը իրավական պատասխանատվություն իր վրա չի վերցնում, ուստի ստանում է վաստակած վստահության հաշվին: Օրրանը գործում է արդեն 23 տարի և իր գործունեությամբ վաստակել է այդ վստահությունը:


Կազմակերպության կողմից նվիրատուները ամեն ամիս ստանում են հաշվետվություն, տարեկան կազմակերպվում է հաշվետու ժողով ՝ գլխավոր խորհրդի կազմով, որի մեջ մտնում են բժիշկներ, իրավաբաններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ներկայացնում են կիասամյակային հաշվետություններ, անցկացվում է տարեկան անկախ աուդիտ:

Խոչընդոտները
Բարեգործության ոլորտում դժվար է դոնորների ցանցի ընդլայնումը, նրանց հետ հուզական կապի պահպանումը, երկարաժամկետ դոնորներ գտնելը:


Կապ

+(374) 10 535167
orran@orran.am
Առաջին Եկմալյան 6
Երևան

Այս ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոնի կողմից և աջակցում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի հաստատման կենտրոնը (ECNL) INSPIRES ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինտերնյուսի և Ոչ առևտրային իրավունքի միջազգային կենտրոնի (ICNL) կողմից: Բովանդակության պատասխանատվությունը պատկանում է Եվրոպական ոչ առևտրային իրավունքի կենտրոնին և ՀԿ Կենտրոնին և պարտադիր չէ, որ արտահայտի USAID-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:

This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website