Այս առցանց տեղեկագրում ձեզ ենք ներկայացնում հաղթող երկու նախագծերն ու մասնակից մյուս երիտասարդների այն գաղափարները, որոնց հեղինակները ցանկացել են ընդգրկվել այս տեղեկագրի մեջ։
| Բեռնարդի խաղալիքների գործարան Գաղափարի հեղինակը Արմինե Ղոնյանն է։ Նա ուսուցիչ է, ով զբաղված է դասավանդելով տարրական դասարաններում, ինչպես նաև խաղալիքների արտադրությամբ-զարգացնող գրքեր, բիզիբորդեր, փայտե խաղալիքներ։ Արտադրությունը կազմակերպել ենք ամուսնուս հետ միասին, տանը կից արվեստանոցում։ |
Պատվերների համար կարող եք գրել նշված սոցիալական էջերին՝
| «Քաշմիր/Cashmere» կանաչ բիզնես Գաղափարի հեղինակը Նունե Ալավերդյանն է։ Բիզնեսի նպատակն է նպաստել Լոռու մարզում բնակվող կանանց և երեխաների համար մատչելի և որակյալ հագուստի արտադրությանը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է ստեղծել տարածք օգտագործված հագուստի վերամշակման և ձևափոխման համար, որը կհավաքագրվի Լոռու մարզի տարբեր համայնքներից սահմանված գումարի դիմաց: Հավաքագրված հագուստը կենթարկվի քիմիական մաքրման, այն կվերամոդելավորվի և կարտադրվի նորաոճ հագուստ և կտորե պայուսակներ՝ հավաքագրված հագուստի մշակված կտորից: Արդյունքում կստանանք նոր հագուստ ավելի մատչելի գնով, միաժամանակ կնպաստենք շրջակա միջավայրի պահպանմանը, զարկ կտրվի նաև մարդկանց շրջանում վերամշակման մշակույթի ձևավորմանը և զարգացմանը: Ստացված արտադրանքը նախնական շրջանում կվաճառվի Լոռու մարզում: Հետագայում նախատեսվում է կատարել օգտագործված հագուստի կտորի ամբողջական մշակում և նոր կտորի ստացում, որից կկարվի նոր հագուստ: |
| «MARKER» Գաղափարի հեղինակը Անուշ Մարտիրոսյանն է: Բիզնեսի նպատակն է մատուցել սոցիալ մեդիա մարքեթինգի ծառայություններ Լոռվա և հարակից մարզերի բիզնեսով զբաղվող գործարարների համար։ MARKER֊ի առաջնային նպատակներից է մարզի երիտասարդների համար աշխատատեղ ստեղծել, այդ իսկ պատճառով նրանք փնտրում են հովանավորների, ովքեր կօգնեն կազմակերպել դասընթացներ և հետագայում մեծացնել թիմը։ |
| «Մեղր կոմֆետիկներ» Բիզնեսի գաղափար պատկանում է Էդգար Մայիլյանին:Բիզնեսի նպատակն է արտադրել մեղր:Շատ հաճախ խնդիր է առաջանում սպառողների մոտ,թե արդյոք այդ մեղրը բնական է թե ոչ, քանի որ ծանոթ չեն մեղրի հետ: Բիզնեսը նախատեսում է մեղրը վաճառել շատ փոքր տարաներով, կարելի է ասել համտեսի համար: Սրանք հարմար են հյուրատներում, ռեստորաններում փոքր քանակով սպառելու համար: Հարմար են նաև արշավներ իրականացնելիս իրենց հետ տանելու համար, որը շատ մեծ տեղ չի զբաղեցնի իրենց պայուսակում: |
| Mr. Jelly դոնդողի, սուֆլեի և դրանց համադրումներով աղանդերի արտադրանք Mr. Jelly բիզնես գաղափարը Վարդ Խաչատրյանինն է: Այն կայանում է դոնդողի, սուֆլեի, դրանց համադրումների արտադրանքի, դրանց գեղեցիկ մատուցման մեջ: Mr. Jelly –ն դա դոնդողի և սուֆլեի արտադրանք է: Նախագծելով այս գաղափարը, առաջնահերթությունը տրվել է նորարարությանը, ինչի հետ կապված սկսել եմ ստեղծել նոր խառնուրդներ և համադրումներ` ապահովելով նորարություն և լայն տեսականի: Առաջիկայում կլինի տեսականու նոր համալրում` մեր համայնքում նորույթ` իտալական մուսս և պաննա-կոտա աղանդեր: Մինչ կյանքի կկոչեի այս նախաձեռնությունը, երկար մտածում էի ունենալ այնպիսի արտադրանք, որը կլինի նորույթ իմ համայնքում, կունենա լայն տեսականի` հարմարեցված տարբեր ճաշակի և վճարողունակության մարդկանց համար: Բիզնես գաղափարը նպատակ ունի ներառել ընտանիքիս անդամներին, դրա իրականացումը հնարավորություն կտա ապահովել կայուն եկամուտ: |
